1567 դիտում
15:13 21-04-2016
Կառավարությունը մշակում է զոհվածների ընտանիքներին եկամտաստեղծ գործունեության մեջ ներգրավվելու կարգ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներքին շրջանառության մեջ է դրել կարգ` զոհվածների ընտանիքներին ներգրավվելու եկամտաստեղծ գործունեության մեջ:
Նախ՝ փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում կբացահայտվեն նրանց կարիքները, կկատարվի համապատասխան ուսումնասիրություն, թե ինչ բիզնեսի կամ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են այդ անձինք ներգրավվել, ինչի հիման վրա կկազմվի համապատասխան աջակցության սխեմա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` կառավարության նիստից հետո:
«Վստահ եղեք, որ մեխանիզմները, որոնք առաջարկում ենք, ունենալու են նաև անհրաժեշտ ֆինանսական ապահովվածություն: Մենք այսօր բյուջեով կիրականացնենք որոշակի ծրագրեր, միաժամանակ բաց կպահենք նաև մասնավոր փոխանցումները, նաև աշխարհասփյուռ հայության փոխանցումները, ժամանակի ընթացքում բոլորին էլ անդրադարձ կլինի»,-վստահեցրեց նա:
Նմանատիպ նյութեր
1716 դիտում
19:12 29-04-2014
Այսուհետ վետերաններն ավելի ակտիվորեն են ներգրավվելու ոստիկանության գործունեության մեջ. ՀՀ ոստիկանապետ
Այս բաժնից
934 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
664 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1174 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան