211652_close_icon
views-count2391 դիտում article-date 09:32 30-04-2014

Տավուշի մարզպետը մտադիր չէ այլ աշխատանքի անցնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ և կուսակցությունում, և պաշտոնում։ Նա երեկ մասնակցում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում անցկացվող՝ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին։ «Ժողովուրդ»-ը Այվազյանից փորձեց ճշտել, թե դուրս է եկել ՕԵԿ-ից. «Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում»,– ասաց փոխնախարարը, ապա նշեց, որ նախարարությունում կա լրատվության բաժին։ Ստացվում է, որ ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում։ Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանը նույնպես շարունակում է պաշտոնավարել։ Նշենք, որ Վահե Վարդապետյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին է. Վահեի դուստրը մարզպետի կրտսեր որդու կինն է։ Հանրապետական մամուլում նաև տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ազատվելու է պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվելու է Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, Աժ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը։ Սակայն «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետ, ավելի քան 15 տարի Տավուշի մարզը ղեկավարող Արմեն Ղուլարյանը մտադիր չէ այլ աշխատանքի անցնել, իսկ նրան պաշտոնից ազատելու մասին լուրերը հավաստի չեն»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր