3033 դիտում
10:05 30-04-2014
Էլեկտրաէներգիայի գինը թանկացել է 27%-ով, վճարված հարկերը պակասել են 28%-ով․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի սնանկացման և վաճառքի մասին խոսակցությունները չեն դադարում, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Արդեն իսկ ակնհայտ կեղծ սնանկության այս ֆոնին, սակայն, ևս մի ուշագրավ հանգամանք կա՝ էլեկտրամատակարար ընկերությունն այս տարվա առաջին 3 ամիսներին վճարել է 1,8 միլիարդ դրամ հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 28%-ով։ Մինչդեռ էլեկտրաէներգիայի գինը նախորդ հուլիսից, ինչպես հայտնի է, թանկացել է 27%-ով։
Տրամաբանություն փնտրելն ավելորդ է։ Հանրահաշվային այս թնջուկը հնարավոր է լուծել միայն ՀՀ-ում գործող խաղի կանոնների գործադրմամբ. կամ միլիարդները ստվերային հոսք ունեն, պետբյուջե չեն մտել, կամ արտագաղթի պատճառով՝ բնակչությունը քիչ «լույս է վառել»։ Երկու պարագան էլ անասելիորեն ցավալի երևույթ է մեր երկրի համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1834 դիտում
08:52 28-01-2016
Խոշոր հարկատուների վճարած հարկերը պակասել են ոչ թե 4, այլ18 միլիարդ դրամով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2209 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1639 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1447 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»