211652_close_icon
views-count1544 դիտում article-date 10:27 30-04-2014

4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի Իզմիր նահանգում

Այսօր առավոտյան Թուրքիայի հյուսիս-արևմտյան Իզմիր նահանգում տեղի է ունեցել 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Բողազըչիի համալսրանաի Քանդիլի հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թուրքիայի ժամանակով ժամը 07:00-ին: Երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում: Ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա: Նախնական տվյալներով՝ ավերածություններ և տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր