4673 դիտում
11:32 30-04-2014
Միասնությամբ կարողացանք հաղթել, ջարդել մինչև ատամները զինված թշնամուն և վռնդել մեր տարածքից. Մանվել Գրիգորյան
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել ԼՂՀ Մարտակերտի վարչատարածքի Թալիշ գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձի առթիվ: [b]SHAMSHYAN.com[/b]-ը ուղերձը ներկայացնում է ստորեւ.
«Հարգելի թալիշցիներ, իմ սիրելի Արցախի ժողովուրդ
ՀՀ Երկրապահ Կամավորականների միության, հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականների, ազատարար 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, ողջ արցախահայությանը՝ հայրենի Թալիշ գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձի առթիվ: Պատերազմի տարիներին Թալիշը ձեռքից ձեռք անցավ, թալիշցին տեղահանվեց, բայց չընկճվեց, մաքառեց, և այսօր մենք այստեղ տոնում ենք Թալիշի ազատագրման 20-րդ տարեդարձը,որը Թալիշի սերնդի տոնն է:
Թալիշը ԼՂՀ խոշոր ու հինավուրց գյուղերից մեկն է, որն ունի հազարամյա պատմություն: Այդ պատմությունը մեզ կոչում է միասնություն: Այդ միասնությամբ մենք բոլորս 1994 թվականի գարնանը կարողացանք հաղթել, կարողացանք ջարդել մինչև ատամները զինված թշնամուն և վռնդել մեր տարածքից: Ինձ բախտ է վիճակվել պատերազմի դաշտում տեսնել իր օջախի համար մարտնչող թալիշցիներին, ովքեր կամավորական վաշտ կազմած՝ 5-րդ բրիգադի կազմում համատեղ ջանքերով կռվեցին, ոմանք զոհվեցին և իրենց կյանքի գնով ազատագրեցին հայրենի գյուղը: Թալիշի ազատագրման համար զոհվեցին իմ լավագույն մարտական ընկերներից շատերը` 5-րդ բրիգադի քաջարի մարտիկները, խիզախ հայորդի՝ Մեխակ Մեխակյանի գլխավորությամբ: Փա՛ռք Հայաստանի և Արցախի ազատության ու անկախության համար նահատակված մեր բոլոր մարտընկերներին, 5-րդ բրիգադի նահատակ հերոսներին: Փա՛ռք ազատագրված հայրենիքում ապրող մեր ժողովրդին:
Այսօր Թալիշը նոր զարթոնք է ապրում, Թալիշում ապրողը սահմանապահ երկրապահ է: Թալիշից պաշտպանվում է Ստեփանակերտն ու Երևանը: Երևանն ու Ստեփանակերտն էլ ամեն ինչ անում են, որ սահմանի վրա կանգնած Թալիշը ամուր մնա, հզոր ու ծաղկուն: Ես հիանում եմ պատերազմի հետքերը վերացնող թալիշցու աշխատասիրությամբ: Մեզ ուժ է տալիս Թալիշում ծնվող ամեն մի երեխան, կառուցվող ամեն մի տունը: Ես ուրախանում եմ, որ տարեցտարի ավելանում են Թալիշի դպրոցականները: Եվ ամեն անգամ, երբ տարբեր առիթներով հանդիպում ենք, ես հպարտանում եմ, որ մենք մարտնչել ենք Թալիշի ազատագրման համար և հաղթել ենք: Ես ձեզանից մեկն եմ, ձեր ուրախությունը իմ ուրախությունն է: Մեր հաղթանակի արդյունքը օրըստօրե շենացող, իր պատմությունը պահպանող, իր հերոս նահատակներին հիշող, նրանց հիշատակը հավերժացնող, դպրոց, եկեղեցի ու հուշահամալիր կառուցող Թալիշն է: Եվս ամգամ շնորհավորում եմ Թալիշի իմ ժողովրդին, ողջ արցախահայությանը, ԼՂՀ իշխանություններին, մաղթում խաղաղություն և ամուր կամք»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան