211652_close_icon
views-count1966 դիտում article-date 22:59 30-04-2014

Շշուկների մատյանը՝ Վատիկանի համար. Իտալերեն է թարգմանվել ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի գիրքը. տեսանյութ

«Շշուկների մատյան»-ը իտալերեն ներկայացվել է վատիկանյան «Չենտրո Ռուսիա Էկումենիկա» մշակութային կետրոնում: Գրքի թարգմանության շնորհանդեսը կազմակերպել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը: Անչափ կարևոր է, որպեսզի ցեղասպանություն վերապրածների սերունդները աշխարհին պատմեն պապերի վիշտը, չլռեն նրանց բաժին ընկած սարսափի ու տեսած վայրագությունների մասին, իր խոսքում շեշտել է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը: Ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի գրչին պատկանող գրքի շնորհանդեսին 100 մասնակիցների թվում էին Սուրբ Աթոռի բարձաստիճան ներկայացուցիչներ, հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների հոգևոր հայրերը, ինչպես նաև վատիկանյան, ռումինական և իտալական մշակույթի ու գիտական շրջանակների, մամուլի, հայ համայնքի ներկայացուցիչներ: Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/48601]Armeniatv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր