1984 դիտում
09:56 01-05-2014
Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատուն քայլերով դառնում է երկրապահ. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է. «Ես համարում եմ ցավալի, որ երեկ` քվեարկության ժամանակ, չկար միահամուռ մոտեցում, կարծում եմ` դա վերջին ահազանգն է մինչև կառավարության ծրագրի ներկայացումը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` գնահատելով Ազգային ժողովի նախագահի ընտրությունները և ոչ իշխանական խորհրդարանական ուժերից մի քանիսի մասնակցությունն այդ քվեարկությանը:
Նա ասել է, թե երբեք չի օգտագործել «քառյակ» եզրը, այլ ողջունել է չորս ուժերի կողմից աննախադեպ համագործակցությունը խորհրդարանի ներսում, և հիմա հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակվի և կխորանա: «Սակայն ակնհայտ է, որ գործ ունենք ինքնուրույն չորս ուժերի հետ, և, այո´, միասնական օրակարգն այդ չորս ուժերի գլոբալ օրակարգից տակավին բացակայում է: Ես հույս ունեի, որ ապրիլ ամսում կունենայինք այդ միացյալ հրապարակը, որի մասին խոսել ենք, բայց հասկանալով, որ իմ ժամացույցը մեկ-մեկ աշխատում է ավելի արագ, քան մյուսներինը, ես սիրով կսպասեմ մինչև մայիսի կեսերը, երբ խորհրդարանում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը, իսկ եթե կառավարության ծրագրի շուրջ չլինի միասնական, ամբողջական դիրքորոշում՝ թե´ խորհրդարանում, թե´ հրապարակներում, այն ժամանակ ես կտամ իմ ավարտական գնահատականը»,- հայտարարել է ժամանակին «Սարերի քամի» խոստացող, ապա պարտությունը հաղթանակի չափ «հնարավոր» համարող ու այդպիսին դարձրած Րաֆֆի Հովհաննիսյանը:
….Րաֆֆի Հովհաննիսյանն անցած տարվա փետրվարից անընդհատ «հանգրվանային» ժամկետներ է հռչակում՝ ապրիլի 9-ը, հետո՝ մայիսի 1, հետո՝ մայիսի 9-ը… պատահում է, որ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կորում է՝ մեկ «Պուդինի մոտ է գնում», մեկ՝ Պուտինին պատժամիջոցների ենթարկող ԱՄՆ, վերադառնում է ու նորից սկսում ժամկետներ հրապարակել՝ մարտ, ապրիլ, հիմա էլ՝ մայիս:
Այնպես որ, Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատուն քայլով դառնում է երկրապահ, ում հետ ունի ևս մեկ սկզբունքային ընդհանրություն: Երկուսն էլ քաղաքականությունից, մեղմ ասած, չեն հասկանում, բայց ժամանակ առ ժամանակ զբաղվում են դրանով»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5770 դիտում
10:13 05-06-2020
Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»․ «Փաստ»
1192 դիտում
10:28 27-07-2023
Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին. Ավետիք Չալաբյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը