211652_close_icon
views-count1726 դիտում article-date 12:43 01-05-2014

Իրանը խզել է Չինաստանի հետ 2,5 մլրդ դոլարի նավթային-գազային պայմանագիրը

Իրանի իշխանությունները չեղյալ են հայտարարել Չինաստանի ազգային նավթային-գազային կորպորացիայի հետ 2,5 դոլարի պայմանագիրը: Ինչպես հայտնում է իրանական SANA գործակալությունը, պատճառը եղել է KHHK-ի կողմից պայմանագրի կետերի խախտումը: «Ըստ նախնական պայմանավորվածության՝ չինական ընկերությունը պարտավոր էր Իրանի Հյուսիսային Ազադեգան հանքավայրում հորատել 185 հորատանցք: Չինական կողմը չի կատարել պահանջը սահմանված ժամկետում, այդ իսկ պատճառով մենք պայմանագիրը խզելու մասին հաղորդագրություն ենք ուղարկել ընկերությանը»,-հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության մենեջեր Ռոքնեդդին Ջավադին: Վերջինս հիշեցրել է, որ ըստ պայմանագրի՝ ծրագրված էր օրական շուրջ 10,000 տոննա նավթ արդյունահանել,իսկ «Газпром нефть» ընկերության գնահատականի՝ Հյուսիսային Ազադեգանի պաշարները հաշվվում են շուրջ 150 մլն տոննա:

Նմանատիպ նյութեր