211652_close_icon
views-count2359 դիտում article-date 16:48 01-05-2015

Հունաստանը պատրաստվում է խզել Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը

Հունաստանի կառավարությունը պատրաստվում է խզել Ադրբեջանի SOCAR նավթագազային ընկերության հետ՝ DESFA գազաբաշխիչ ցանցի 66 տոկոս բաժնեմասի գնման մասին պայմանագիրը: Այդ մասին հայտնել է Bloomberg պարբերականը: Ներկա պահին Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային կոմիտեն քննարկում է 400 մլն դոլարանոց գործարքը, ինչն առաջացրել է Ադևրբեջանի դժգոհությունը: Հունաստանում իշխանության եկած ձախ ծայրահեղականների կոալիցիան գտնում է, որ ադրբեջանական ընկերության հետ գործարքը հակասում է երկրի շահերին: Հունաստանի կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է վաճառել SOCAR-ին ոչ թե 66, այլ 49 տոկոս իր բաժնեմասը, որով, բնականաբար, Ադրբեջանը կզրկվի ցանցի վերահսկիչ փաթեթից:

Նմանատիպ նյութեր