211652_close_icon
views-count980 դիտում article-date 15:37 28-05-2015

Ռուսաստանը մտադիր է 12 մլրդ. դոլարի ներդրում կատարել Վենեսուելայի նավթային ոլորտում

Ռուսական «Ռոսնեֆթ» ընկերությունը միլիարդի ներդրում է կատարելու Վենեսուելայի նավթային հանքահորերի մշակման գործում: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Վերջինիս խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել իր և «Ռոսնեֆթ»-ի նախագահ Իգոր Սեչինի միջև անցկացված խորհրդակցության ժամանակ: «Ռոսնեֆթ»-ի հետ կհամագործակցի վենեսուելական PDVSA նավթագազային ընկերությունը, որի ծրագրերի մեջ է մտնում մինչև 2019 թվականը սեփական նավթարդյունահանման ծավալները օրական 4 մլն բարելից մինչև 6 մլն բարելի հասցնելը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվել:

Նմանատիպ նյութեր