11416 դիտում
16:31 01-05-2014
Հոկտեմբերի 27-ի գործով մահացած վկան համոզված էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի միջև հեռախոսազրույցը ձայնագրվել է
Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա՝ Հ1-ի նախկին թղթակից Նաիրի Հունանյանի ընկերը՝ Տիգրան Նազարյանը, մինչեւ մահանալը հայտարարել է, թե հնարավոր չէ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի միջև հեռախոսազրույցը ձայնագրված չլինի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով այն տարիներին «Օրրան» թերթում հրապարակումներ է արել «Հոկտեմբերի 27»-ի թեմայով:
Վերջինիս խոսքով՝ Տիգրան Նազարյանը Նաիրի Հունանյանի երբեմնի ընկերն է եղել, ով լավատեղյակ է եղել նրա կապերի եւ այլ գործունեության մասին: «Տիգրան Նազարյանը Տիգրան Նաղդալյանի քառասունքի օրը Միացյալ Նահանգներից ուշագրավ հայտարարություն արեց եւ հասկացրեց, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի հեռախոսազրույցը չէր կարող չձայնագրվել: Նա Հայաստանից իր հեռացումը համարեց աքսոր՝ սույն գործի հետ կապված: Նաեւ տվել էր ԱԱԾ-ի 2 աշխատակիցների անուններ, ովքեր բառացիորեն իրեն սպառնացել էին, եթե վերջինս վերադառնար Հայաստան»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա՝ Հ1-ի նախկին թղթակից Նաիրի Հունանյանի ընկերը՝ Տիգրան Նազարյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: «Ասվում է, որ նա մահացել է հիվանդության պատճառով: Բայց հոկտեմբերի 27-ին առնչվող առանցքային վկաները մահանում են, իսկ թե ինչու՞, չեմ կարող ասել»,- ասել էր նա:
Նմանատիպ նյութեր
5596 դիտում
11:40 05-07-2014
Նոր մանրամասներ Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի առողջական վիճակի մասին
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված