211652_close_icon
views-count5363 դիտում article-date 21:23 01-05-2014

Երևանում իրավաբանը Kia-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 30-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Մանուկյանը իր կողմից վարած Kia մակնիշի 32 UP 333 համարանիշի ավտոմեքենայով Եղբայրության փողոցի 19 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Վրաստանի Քոբուլեթի քաղաքի բնակիչ 10-ամյա Քեթի Մարտելեշվիլիին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդը՝ բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գ. Մանուկյանն աշխատում է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր