Չեմպիոնների լիգայի գավաթների քանակով Մադրիդը կշրջանցի Միլանին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչ խաղը խաղարկության պատմության ընթացքում առաջինը կլինի, որտեղ հանդես կգան միևնույն քաղաքը ներկայացնող ակումբներ: Հիեցնենք, որ վճռորոշ խաղում միմյանց հետ կհանդիպեն Մադրիդյան երկու ակումբները` «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն: Դա նշանակում է, որ անկախ հանդիպման արդյունքից Մադրիդ քաղաքը հեղինակավոր մրցաշարի գավաթների քանակով կշրջանցի Միլանին:
Ներկայումս Միլան քաղաքի հաշվին գրանցված է 10 տիտղոս (7` «Միլան», 3` «Ինտեր»), իսկ Մադրիդի հաշվին` 9 (բոլոր տիտղոսները նվաճել է «Ռեալ»-ը):