2041 դիտում
08:55 02-05-2014
Իշխանությունից այսքան ժամանակ Հակոբ Ինջիղուլյանի գործի հետ կապված ոչ մի հետաքրքրություն չեմ նկատել․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ ««Հուսով եմ՝ այստեղից շատ շուտ դուրս կգամ ու քաղաքացիական կյանքով կապրեմ»,-aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ նախօրեին այս բովանդակությամբ նամակ են ստացել Հակոբից։
Նամակը Ինջիղուլյանների ընտանիքին փոխանցել են Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչության թարգմանիչները, ուստի ընտանիքի անդամները Հակոբի մասին այլ լուրեր չեն ստացել։
Նամակում, ինչպես ճիշտ, Հակոբը գրել է. որ ամեն ինչ նորմալ է. պարզապես ցանկանում է շատ շուտ դուրս գալ այնտեղից, որտեղ իրեն պահում են։ Հակոբի եղբայրը՝ Հարությունը, նշեց, որ իրենց համար երկրորդական խնդիր է, թե ուր կգնա Հակոբը, առաջնայինն այն է, որ այնտեղից դուրս գա։
Հետաքրքրվեցինք՝ Հակոբին հայրենի երկիր վերադարձնելու հարցում բավարար աշխատանքներ տարվո՞ւմ են, Հարություն Ինջիղուլյանը պատասխանեց. «Երկու կառույցներն էլ՝ ՄԱԿ-ն էլ, Կարմիր Խաչն էլ աշխատում են, չենք կարող ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել նրանց աշխատանքը»։
Հետաքրքրվեցինք՝ ՀՀ իշխանությունների վերաբերմունքի մասի՞ն ինչ կասեն։ Հարությունը պատասխանեց. «ՀՀ իշխանություններից ոչ մի հույս չունենք, ցանկություն էլ չունենք օգնություն տեսնելու, քանի որ նրանք ի վիճակի չեն։ Նույնը կասեմ վերաբերմունքի մասին։ Իշխանությունից այսքան ժամանակ Հակոբի գործի հետ կապված ոչ մի հետաքրքրություն չեմ նկատել»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
777 դիտում
15:00 04-05-2015
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ
8429 դիտում
20:13 13-09-2014
Ինչու՞ են Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին նյարդայնացնում Հայաստան նրա վերադառնալու մասին լուրերը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը