1680 դիտում
15:37 02-05-2014
ԱՄՆ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում կազմակերպվել է ԼՂ հակամարտությանը նվիրված կլոր սեղան
Ապրիլի 28-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում տեղի ունեցած կլոր սեղանին՝ նվիրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, որը կազմակերպել էր համալսարանի Թավիթյան կրթաթոշակային ծրագրի 2014 թ. խումբը:
«Խաղաղության հետքերով» (In Pursuit of Peace) վերնագրով միջոցառմանը մասնակցել են պրոֆեսորներ Մայքլ Գլենոնը, Ալան Հենրիքսոնը, Ռուբեն Շուգարյանը, ինչպես նաև տարածաշրջանային փորձագետներ և Ֆլետչերի դպրոցի ու այլ համալսարանների ուսանողներ: Միջոցառումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի ստորագրման 20-ամյակին:
Մասնակիցները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության քաղաքական, իրավական ու մարդասիրական ասպեկտների, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ:
Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը ընդգծել է համապարփակ և կառուցողական բանակցային գործընթացի, բանակցություններին ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության վերականգնման և հակամարտող կողմերի միջև վստահության բարձրացման միջոցառումների իրականացման կարևորությունը:
Ռ.Ավետիսյանը նաև ներկայացրել է զինադադարի ռեժիմի պահպանման ու Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար արդյունավետ բանակցությունների ակտիվացմանը վերաբերվող գաղափարներ:
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
16:26 25-03-2017
ՀՀ ֆինանսերի նախարարն ընդունել է Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը
Այս բաժնից
988 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
670 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
580 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը