Իրանը միջուկային խաղաղ ծրագրի իրավունք ունի. Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է այն մասին, որ իր կարծիքով՝ հարկավոր է Իրանին ևս մեկ հնարավորություն ընձեռել: Ըստ Մերկելի՝ միջուկային խաղաղ ծրագրի հարցում Իրանն իրավունք ունի գործարքներ կնքել: Միևնույն ժամանակ նա ընդգծել է,որ եթե Իրանը շեղվի միջուկային գործարքի խաղաղ ուղուց, պատժամիջոցները կվերականգնվեն:
«Եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները և չպահպանի համաձայնագրի կետերը, այդ դեպքում մենք պատրաստ կլինենք վերականգնելու նախկինում կիրառված պատժամիջոցները: Սակայն մենք ամենից առաջ ցանկանում ենք Իրանին տալ այդ հնարավորությունը և բանակցություններ անցկացնել»,-ասել է նա: