211652_close_icon
views-count3146 դիտում article-date 11:21 04-05-2014

Արթուր Աբրահամը խոստովանել է, որ մրցակցին հաղթել է վնասված ձեռքով

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ Նիկոլա Սյեկլոչայի հետ մենամարտել է վնասված ձեռքով: Հիշեցնենք, որ տիտղոսի պաշտպանության մենամարտում Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ պարտության մատնեց իր մրցակցին: Մրցավեճը տևեց 12 ռաունդ, որոնց արդյունքներով մրցավարները բացահայտ առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին` 116:113, 116:112, 119:110: «Ցավոք սրտի, ես չկարողացա լիարժեք մենամարտել աջ ձեռքով, քանի որ այն վնասված էր: Այդուհանդերձ ես հիանալի աշխատեցի ձախ ձեռքով և բազմաթիվ միավորներ վաստակեցի: Աջ ձեռքիս երկու մատները առհասարակ չեմ կարողանում շարժել: Այդ պատճառով աշխատում էի այդ ձեռքով հարված չկատարել: Վերոնշյալ վնասվածքը ստացել եմ Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած մենամարտի ժամանակ: Բայց ոչ մեկին չէի հայտնում դրա մասին, որպեսզի մենամարտը չհետաձգվեր: Մարզումների ժամանակ հատկապես պարապում էի ձախ ձեռքով: Կարծում էի աջ ձեռքս այդ ընթացքում կապաքինվի, սակայն ամեն ինչ դեպի վատը գնաց: Մենամարտի ժամանակ մարզիչս առաջարկեց ներարկում կատարել, բայց ես հրաժարվեցի: Երկուշաբթի օրը կայցելեմ բժշկի»,-ասել է Աբրահամը:

Նմանատիպ նյութեր