211652_close_icon
views-count3691 դիտում article-date 10:56 22-08-2014

Արթուր Աբրահամը հանդիպել է իր մրցակցին՝ փոլ Սմիթին

Oգոստոսի 21-ին Գերմանիայի Քիլ քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի` բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ: «Նախկինում այստեղ` Քիլ քաղաքում, միայն հաղթանակներ եմ տոնել: Սա կլինի իմ չորրորդ մենամարտը և չորրորդ հաղթանակը Քիլում: Լավ կլինի, եթե մենամարտին Սմիթի շատ երկրպագուներ այցելեն. անգլիացի երկրպագուները միշտ բարձր տրամադրություն են ստեղծում, նույնիսկ երբ գիտեն` իրենց մարզիկը պարտվելու է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է 34-ամյա Արթուր Աբրահամը: 31-ամյա Փոլ Սմիթն իր հերթին ընդգծել է, որ ինքն ունի ճանապարհորդել սիրող բազմաթիվ երկրպագուներ եւ նրանք Քիլում կլինեն, երբ ինքն աշխարհի չեմպիոն դառնա: Հիշեցնեմ, որ Արթուր Աբրահամը եւ Փոլ Սմիթը կմենամարտեն սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի "Սպարկասսեն" մարզապալատում:

Նմանատիպ նյութեր