211652_close_icon
views-count3124 դիտում article-date 16:03 06-05-2014

Արամ MP3-ի հարցազրույցը թուրքական «Միլլիյեթ» թերթին. Ermenihaber.am

Եվրատեսիլ- 2014 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն թուրքական «Միլլիյեթ» օրաթերթին հարցազրույց է տվել, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=521]Ermenihaber.am[/url] կայքը: Milliyate-ը գրում է, որ այս տարվա մրցույթում մասնակիցների մեջ 2 անուն են առանձնանում ` մեկը Ավստրիան ներկայացնող սկանդալային Կոնչիտա Վուրսթն է, մյուսը Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն, ով բուքմեյքերների ֆավորիտն է: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը` որոշ կրճատումներով. [b]-Ձեր երկրում Ձեզ ավելի շատ ճանաչում են հեռուստաշոուներում խաղացած դերերով: Ի՞նչը Ձեզ ստիպեց հումորիստի կարիերան մի կողմ թողնել և երաժիշտ դառնալ: [/b] -Դեռևս ուսանող տարիներից խաղացածս սկեչերում երաժշտական կատարումներ եմ ունեցել: Հանդիսատեսի հետ 2 տարբերակով եմ հաղորդակցվում. մեկը` երգի, մյուսը սրամիտ կատակի միջոցով: Երկուսն էլ միշտ կլինեն: [b]-Իսկ ո՞րն է Ձեզ համար առաջնահերթություն: [/b] -Մարդկանց կյանքում կարևոր տեղ ունեցող ցանկացած բան ինձ համար առաջնահերթություն է: Կարծում եմ, որ արվեստը տարբեր մարդկանց միավորելու հանճարեղ ճանապարհ է: Արվեստի շնորհիվ այս աշխարհում ոչ ոք միայնակ չէ: Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=521]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր