Հունիսի 1-ից Թուրքիայի և Բելառուսի միջև վիզային ռեժիմ այլևս չի գործի
«Հավանական է, որ արդեն հունիսի 1-ից Բելառուսի և Թուրքիայի քաղաքացիները Թուրքիա կկարողանան այցելել առանց վիզայի»,-Interfax գործակալությանը հայտնել է Բելառուսի միգրացիոն ծառայության աղբյուրը:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Բելառուսը վավերացրել է ռեադմիսիայի և մինչև 2013 թվականի վերջը վիզաների չեղարկման վերաբերյալ բելառուսա-թուրքական համաձայնագիրը: Համաձայն փաստաթղթի՝ Բելառուսի քաղաքացիները կարող են Թուրքիայում առանց վիզայի մնալ 30 օր: