1307 դիտում
14:15 19-02-2014
ՀՀ քաղաքացիները կունենան դյուրացված վիզային ռեժիմ. Արթուր Բաղդասարյան
Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 17-րդ նիստում քննարկվեց և հավանության արժանացավ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների նոր ցանկի նախագիծը:
Հարցի հետ կապված Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Այս նիստը կարևոր է թե քաղաքական և թե բովանդակային առումով: Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններում առկա անկումների, իսկ որոշ հոռետեսներ խոսում են նույնիսկ տապալման մասին: Ես ցանկանում եմ նրանց հիասթափեցնել` Հայաստան-Եվրոմիություն քաղաքական համագործակցությունը շարունակվում է և եվրոպական մեր գործընկերների հետ մենք մշակել ենք շուրջ 180 կետից բաղկացած հավակնոտ գործողությունների մի ծրագիր, որը վերաբերում է 5 առանցքային ուղղություններին` արդարադատություն, ազատություն, անվտանգություն, քաղաքական համագործակցություն, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, ենթակառուցվածքային բարեփոխումներ և բոլոր այս ուղղությունները ներառում են իսկապես լրջագույն փոփոխությունների համալիր մի փաթեթ, որը հնարավորություն կտա տարբեր ուղղություններով առաջընթաց արձանագրել Հայաստանի և Եվրոպական միության անդամ երկրների միջև»:
Արթուր Բաղդասարյանի խոսքով` այս տարվանից սկսած արդեն ՀՀ քաղաքացիները կունենան դյուրացված վիզային ռեժիմ, կարող են առանց արգելքների մեկնել Եվրամիության անդամ երկրներ, գործարարները կարող են շուրջ 6000 արտադրատեսակներ արտահանել Եվրոպական միություն զրոյացված մաքսատուրքերով, կամ խիստ զեղջված սակագներով:
ԱԱԽ Քարտուղարը տեղեկացրեց նաև, որ ձևավորված օրակարգի շրջանակներում փոփոխություններ տեղի կունենան դատաիրավական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կարդիականացվի ՀՀ քաղաքական համակարգը:
ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը Անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացվի առաջիկայում:
Հանձնաժողովը քննարկեց կազմակերպական այլ հարցեր ևս:
Նմանատիպ նյութեր
1667 դիտում
11:39 07-05-2014
Հունիսի 1-ից Թուրքիայի և Բելառուսի միջև վիզային ռեժիմ այլևս չի գործի
1403 դիտում
14:53 11-05-2014
Ուկրաինայի իշխանությունները չեն բացառում Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու հնարավորությունը
1211 դիտում
22:37 19-09-2014
Բելառուսի և Իսրայելի միջև սահմանվել է ազատ վիզային ռեժիմ
Այս բաժնից
688 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2017 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց