Բելառուսի և Իսրայելի միջև սահմանվել է ազատ վիզային ռեժիմ
Մինսկում Իսրայելը և Բելառուսը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն ազգային անձնագրեր ունեցողների համար առանց վիզային ռեժիմ է սահմանվել։ Այս մասին փոխանցում է «БелТА»֊ն։
Ինչպես հաղորդվում է, իսրայելական կողմից փաստաթուղթը ստորագրել է ներգաղթյալների ինտեգրման հարցերով նախարար Սոֆա Լանդվերը, բելառուսական կողմից՝ արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
Ըստ Մակեյի խոսքերի, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Բելառուսի և Իսրայելի քաղաքացիները կես տարվա ընթացքում մինչև 90 օր կարող են գտնվել մեկը մյուսի տարածքում։