Դնեպրոպետրովսկում հրկիզել են Օլեգ Ցարյովի ընդունարանը
Դնեպրոպետրովսկում այս գիշեր անհայտ անձինք հրկիզել են Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Ցարյովի երկհարկանի տանը տեղակայված ընդունարանը։ Հաշված րոպեների ընթացքում կրակն ոչնչացրել է տարածքը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ինչպես լրագրողներին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի ԱԻՆ ծառայության մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Վիդովիչենկոն, զոհեր և տուժածներ չեն գրանցվել։ Հրդեհի լիկվիդացման համար ներգրավվել են 3 միավոր տեխնիկա։