1347 դիտում
16:13 07-05-2014
Արցախում շուտով կմեկնարկեն «Թումո» կենտրոնի շինարարական աշխատանքները
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայ բարեգործական ընդհանուր միության» ներկայացուցիչներին՝ Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
Վարչապետ Ա. Հարությունյանը կարևորել է այդ նախաձեռնությունը` Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համատեքստում, և ողջունել նախագիծը ֆինանսավորելու ՀԲԸՄ պատրաստակամությունը: Նա հավելել է, որ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչմանը:
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել անմիջապես ձեռնամուխ լինել կենտրոնի ժամանակավոր շենքի հարմարեցման և վերանորոգման աշխատանքներին, որպեսզի առաջիկա ամիսներին հնարավոր լինի աշակերտների առջև բացել դրա դռները: Քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք հարցեր՝ շենքի ընտրության և աշխատանքների կառավարման հետ կապված:
Նմանատիպ նյութեր
1726 դիտում
17:10 07-10-2024
Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում շուտով կմեկնարկեն շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
3434 դիտում
18:33 13-08-2015
Արցախի վարչապետը ծանոթացել է Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի շինարարական աշխատանքներին
Այս բաժնից
1006 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
964 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
991 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն