1588 դիտում
17:10 07-05-2014
Շարունակվում են Հովիկ Աբրահամյանին ուղղված շնորհավորական ուղերձները ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձներ և բարեմաղթանքներ են հղել Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, Ղրղզական Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը, Լատվիայի Հանրապետության վարչապետ Լայմդոտա Ստրաույուման, ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը:
ՀՀ կառավարության ղեկավարին շնորհավորել և արդյունավետ աշխատանք են մաղթել Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր տնօրեն Կլաուս Շվաբը, Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաօն, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը, Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի, Իրանի, Ռումինիայի, Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ մշակույթի գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ, գիտության և կրթության ոլորտի, օտարերկրյա գործադիր և օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, հայկական համայնքների ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
984 դիտում
17:50 17-04-2014
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
688 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը