211652_close_icon
views-count1938 դիտում article-date 22:23 07-05-2014

Դեղին համարանիշները դարձյալ կփոխարինվեն սպիտակով. տեսանյութ

Տաքսու վարորդները դեմ են մեքենաների դեղին պետհամարանիշները հիմա էլ նոր, սպիտակ պետհամարանիշներով փոխարինելուն: Ժամանակին նրանք դեղին համարանիշների համար մեծ գումար են ծախսել: Տաքսու վարորդները պնդում են նաև, որ սպիտակ պետհամարանիշներով մեքենաներին մարդիկ չեն վստահի, քանի որ ցանկացած վարորդ մի քանի վայրկյանում իր մեքենան կարող է վերածել տաքսիի, ընդ որում` առանց հարկային դաշտ մտնելու: Տրանսպորտային միջոցների մասին օրենքի փոփոխությունները պատգամավորների սեղանին են: Նախատեսվում է տաքսիները տարբերակել դիմապակուն փակցված ինքնակպչուն կտրոններով: Տաքսու վարորդները հակադարձում են` ուղեւորը հեռվից չի կարող նկատել դիմապակու կտրոնը: Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալը բացատրում է` կտրոնից բացի, բոլոր փոխադրամիջոցների տանիքին անպայման պետք է լինի նաև տաքսու շախմատաձեւ նշանը: Տրանսպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետն էլ հաշվել է` նախկինում անհատ տաքսու վարորդը տարեկան վճարում էր 25. 000 դրամ տուրք, պետռեգիստրի համար 3000 դրամ, դեղին համարների համար մոտ 17.500 դրամ, 5000 ամսական եկամտային հարկ եւ 9500` արտոնագրային վճարներ: Ընդամենը, ըստ պաշտոնյայի` տարվա մեջ տաքսու վարորդից պահանջվում է մոտ 219.500 դրամ: Նոր օրենքով անհատ տաքսու վարորդը տարեկան կվճարի մոտ 120.000 դրամ տուրք և կազատվի մյուս վճարումներից: Իսկ սահմանամերձ գոտու վարորդները կունենան նաև արտոնություններ: Նոր օրենքն ընդունվելուց հետո, տաքսիների վարորդները պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը պարտավոր կլինեն ճանապարհային ոստիկանություն հանձնել դեղին համարանիշներն ու հաշվիչների ստուգման եզրակացությունը: Օրենքը չկատարողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27466]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր