211652_close_icon
views-count5344 դիտում article-date 21:42 07-05-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՃՈ թերությունները վերացնելու ժամկետներ է նշանակել . (տեսանյութ. ֆոտոշարք)

Մայիսի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ օրակարգում մեկ հարց էր՝ ծառայության աշխատանքում առկա թերությունները, դրանց պատճառների վերլուծությունն ու վերացման ուղիները: Խոսելով իրավիճակը շտկելու ուղիների մասին, ոստիկանության պետը նշեց, որ հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ինչը բարեխիղճ ոստիկանների, առաջին հերթին ստորաբաժանումների ղեկավարների ուղղակի պարտականությունն է: Անդրադառնալով բարեփոխումների ընթացքին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ փոփոխություններին ընդդիմանում են ոչ միայն հասարկության որոշակի խմբերի ներկայացուցիչներ, այլև դիմադրություն կա հին ու արատավոր գործելաոճից չհրաժարվող որոշ ոստիկանների կողմից: Ոստիկանության պետն ընդգծեց, որ հասարակությունը դրական է վերաբերվում ոստիկանության վերափոխմանը, քաղաքացիները հանդուրժող են թերությունների հանդեպ, սակայն պահանջկոտ են ոստիկանի բարոյական նկարագրի և պատշաճ ծառայության հարցում: Դա նաև ոստիկանության ղեկավարության գլխավոր ու առաջնահերթ պահանջն է: Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց և ժամկետներ նշանակեց թերությունները վերացնելու և ծառայությունը պահանջվող մակարդակին հասցնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր