211652_close_icon
views-count6356 դիտում article-date 10:56 19-06-2014

Վլադիմիր Գասպարյանը Գավառի նոր ոստիկանապետ է նշանակել

Այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Լազյանը նշանակվել է ոստիկանության Գավառի բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի անչափահասների գործով պետի պաշտոնից: Ինչպես ավելի վաղ հայտնել է [b]SHAMSHYAN.com[/b]-ը, Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով օրեր առաջ իր դիմումի համաձայն Գավառի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր Կարեն Նիկոլյանը, իսկ Գավառի ոստիկանությունը ճանաչվել էր 2013 թվականի լավագույն ոստիկանություն՝ հանցագործությունների նախականխման և բացահայտման առումով:

Նմանատիպ նյութեր