1738 դիտում
09:52 08-05-2014
Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին։ Այս մասին «Հժ»-ին տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։
«Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը միահամուռ կերպով էսքիզը համաձայնեցրել է, աշխատանքներն ընթանում են։ Մեծ սպասումներ ունենք, որ դա հաջողված աշխատանք կլինի»,– ասաց Տիգրան Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երևանի ավագանին որոշում է կայացրել մայրաքաղաքի Արամի և Բուզանդի փողոցների Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով և նրա արձանը տեղադրել փողոցի սկզբնահատվածում, այգու հարևանությամբ։
Տիգրան Արզումանյանը տեղեկացրեց նաև, որ արձանի բարձրությունը լինելու է 3,8 մետր։ Մեր հարցին պատվանդանով հանդե՞րձ, թե առանց պատվանդանի, քանդակագործը պատասխանեց, որ դա լինելու է կոմպոզիցիոն արձան և պատվանդան ասվածն այս դեպքում պայմանական է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2364 դիտում
15:34 08-08-2019
Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանի նախագծային աշխատանքների համար գումար հատկացվեց
Այս բաժնից
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1558 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»