211652_close_icon
views-count1895 դիտում article-date 11:22 08-05-2014

ԱԺ-ում մեքենաների աճուրդը շարունակվում է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ում մեքենաների աճուրդը շարունակվում է։ 17 ավտոմեքենաներ վաճառքի հանելուց հետո «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աժ-ն սկսել է օտարել նաև իր «հնությունները»։ Առաջիկայում նախատեսված է օտարել Աժ ավտոպարկի հին մեքենաները՝ մասնավորապես արդեն անտիկվար համարվող «Չայկա» ավտոմեքենաները, որ ժառանգություն են մնացել խորհրդային ժամանակներից։ Սրանք, ի դեպ, բավականին թանկ արժեն, հետևաբար՝ պետական բյուջե կարող է մեծ գումար մուտք լինել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ մեքենաները վաճառում են իրենց թանկ գնի համար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր