2560 դիտում
14:08 21-11-2019
Աճուրդի է դրվել «Գոլդեն Փելեսը». մեկնարկային գինն 7,5 մլրդ դրամ է. առաջին աճուրդը՝ դեկտեմբերի 18-ին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց աճուրդի դնել «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:
Ըստ որոշման Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող՝ 19758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (հյուրանոցային համալիր՝ 19167.7 քառ. մետր, ենթակայան՝ 115.6 քառ. մետր, պոմպակայան՝ 54.7 քառ. մետր, ջրավազան՝ 420 քառ. մետր), ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, և շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ:
Այսպիսով՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 526 457 800 ՀՀ դրամ, իսկ աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 62 431 200 ՀՀ դրամ:
Նախատեսվում է, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
Նմանատիպ նյութեր
3586 դիտում
09:49 23-06-2022
«Գոլդեն փելեսը» գնած գործարար Նարեկ Նալբանդյանը բացելու է համակցված կերերի մեծ գործարան․ «Փաստ»
5570 դիտում
20:18 22-03-2017
59.6 կարատ կշռով աշխարհի ամենավառ վարդագույն ադամանդը կհանվի աճուրդի. մեկնարկային գինն է 60 մլն դոլար
3167 դիտում
18:49 09-12-2019
Սուրբծննդյան տոնավաճառը միայն վաճառքի վայր չէ. տնակների աճուրդը՝ դեկտեմբերի 13-ին. Տիգրան Վիրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը