211652_close_icon
views-count1647 դիտում article-date 11:31 08-05-2014

Մենք պայքարելու են ամեն մի թիզ հողի համար․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորեց քառատոնը՝ ասելով. «Մայիս ամիսը հայ ժողովրդի համար եռատոն է՝ հաղթանակի տոն, Շուշիի ազատագրման տոն, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության տոն, նաև երկրապահի աշխատանքի արդյունքն է, որ այսօր խաղաղություն ենք ապահովում մեր երկրում՝ ժողովրդի համար։ Նրանց ստորաբաժանումների հենքի վրա է ստեղծվել Հայոց բանակը, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը։ Հայոց բանակը իր զորահավաքային ռեսուրսի, ազատամարտիկների, երկրապահների հետ միասին մի կուռ կառույց է, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ է մեր հայրենիքի անվտանգությունը պահպանել, Արցախին թիկունք կանգնել։ Արցախի անվտանգության երաշխիքն է։ Եթե այնտեղ մի բան լինի, մենք այնտեղ կանգնած ենք լինելու և պայքարելու ամեն մի թիզ հողի համար»:

Նմանատիպ նյութեր