211652_close_icon
views-count7310 դիտում article-date 19:23 08-05-2014

Հեռուստաընկերության տնօրեն ներկայացած երիտասարդը սպառնում էր հիվանդանոցը լցնել օպերատորներով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 8-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Chevrolet մակնիշի 75 CC 557 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է 23-ամյա Լևոն Մելոյանը, ում ՃՈ աշխատակիցները նկատել են գիշերը ժամը 04:00-ից 04:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում գտնվող գիշերային ակումբներից մեկից դուրս գալուց, ինչը կասկած է հարուցել ՃՈ տեսուչների մոտ , որ հնարավոր է , որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, երբ կանգնեցրել են նրան, փորձել է դիմել փախուստի, ու երբ ՃՈ աշխատակիցները նրան հետապնդել են, կանգնեցնելուց հետո պահանջել վարորդական իրավունքի վկայական, «փախստականը» սկսել է մի իսկական «կոնցերտ» սարքել , հրաժարվելով ներկայացնել վարորդական իրավունքի վակայականն ու մեքենայի տեխնիկական անձնագիրը: Տևական ժամանակ անց ՃՈ տեսուչները նրան տեղափոխում են հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու և նրա կողմից «շոուն» շարունակվում է արդեն հիվանդանոցում: Հրաժարվելով փորձաքննությունից, նա դրա պատճառն ուներ, քանի որ ըստ հիվանդանոցի մեր աղբյուրների եղել է ոչ սթափ, հիվանդանոցում սպառնում էր ճանապարհային ոստիկաններին ու հայտարարում, որ ինքնը Երևան հեռուստաընկերության տնօրենն է ու բավական է 1 զանգ՝ ողջ օպերատորները կլցվեն հիվանդանոց: Այնուամենայնիվ նրա ավտոմեքենան տեղափոխվեց «գայի պլաշադկա»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա նախկինում էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր