211652_close_icon
views-count2045 դիտում article-date 13:21 08-05-2014

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրադադարի 20-ամյակի կապակցությամբ կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության 20-ամյա հրադադարի կապակցությամբ հերթական այցը կկատարեն տարածաշրջան: Այս մասին Քարնեգի հիմնադրամում ունեցած իր ելույթի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Հաջորդ շաբաթ մենք կնշենք հրադադարի մասին ստորագրված համաձայնագրի 20-ամյակը: Ճիշտ է, մենք մի քիչ կարող ենք հպարտանալ նրանով, որ կանխել ենք հակամարտության անմիջական վերսկսումը, սակայն պետք է խոստովանել, որ ներկայիս իրավիճակը անկայուն և անընդունելի է: Ներկայիս բանակցություները, բռնության դեպքերը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության տարանջատումը, Ադրբեջանի դժգոհությունը չեն կարող լինել խաղաղության և կայունության բաղադրատոմս, և դա, իհարկե, այն ուղին չէ, որը բարգավաճման է տանում: Տարածաշրջանի բնակչությունն արժանի է լավագույնին»,-նշել է Ուորլիքը: Ըստ նրա՝ հրադադարի երկարատև և կայուն խաղաղության վերաբերյալ համաձայնագիրը պետք է բավարարի հակամարտող կողմերին: Նրա խոսքով՝ և՛ Երևանում, և՛ Բաքվում ինքը բազմաթիվ հուսադրող հայտարարություններ է լսել այն մասին, որ 2 երկրների նախագահներն էլ առաջընթացի են ձգտում ԼՂ հարցի կարգավորման գործընթացում:

Նմանատիպ նյութեր