211652_close_icon
views-count3447 դիտում article-date 19:08 29-09-2016

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի երկրորդ կեսին կայցելեն տարածաշրջան. Մամեդյարով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան նախատեսված է հոկտեմբերի երկրորդ կեսին: Այս մասին հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է interfax.az-ը: Նրա խոսքով՝ այդ այցելության ընթացքում, համանախագահների առաջարկներից ելնելով, հնարավոր է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման ժամանակն ու վայրը:

Նմանատիպ նյութեր