211652_close_icon
views-count1592 դիտում article-date 10:35 09-05-2014

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը համակարգից հեռացել է փաստաբանությամբ զբաղվելու համար․ Հրապարակ

«Վերջերս Հատուկ քննչական ծառայության համակարգից հեռացել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական, փորձառու քննիչ Արմեն Նադիրյանը։ Նա ծառայողական կենսաթոշակի է անցել, իսկ ընկերական շրջանակում ասել է, որ հոգնել է տարիներ շարունակ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելուց, թեև ընդամենը 44 տարեկան է։ Արմեն Նադիրյանը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կադրերից է, և զարմանալի է, որ գնում է ոչ թե Միասնական քննչական մարմնում վերջինիս հետ աշխատելու, այլ փաստաբանությամբ զբաղվելու։ Նա փաստաբանական գրասենյակ ունի և զբաղվելու է «անձի, նրա պատվի և արժանապատվության, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների» հետ կապված գործերով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր