1733 դիտում
09:10 09-05-2014
Ուորլիքի հայտարարության մեջ իրական վտանգներ կան. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Այն, որ ամերիկացի համանախագահը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ներկա փուլի իր առանձնահատկությունները ներկայացրեց կարծես թե Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի կողմից իր հասցեին հնչեցրած սուր, դիվանագիտական առումով նույնիսկ ոչ կոռեկտ բանաձևումներին ի պատասխան՝ ուշադրության արժանի հանգամանք է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակի նրբերանգները»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն՝ անրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ներկայացուցիչ Ջեյմա Ուորլիքի՝ ԼՂՀ խնդրի կարգավորման վեց կետանոց առաջարկներին:
Ի դեպ, դրանց հետևեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»: Քանի որ Ուորլիքն ինքն էլ փաստեց, որ դա իր տեսակետն է և համաձայնեցված չէ խմբի մյուս համանախագահների հետ, հետևաբար, պետք է ենթադրել, որ դրանք ԱՄՆ-ի մոտեցումներն են: Թեպետ ամերիկացի համանախագահի վեց առանձնացրած կետերն, ըստ էության ծաղկաքաղ են «մադրիդյան սկզբունքներերից», այն էլ հաջորդականություն չենթադրող շարադրանք են, հայտարարություններ, որոնք քանիցս արված են համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից՝ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականության սկզբունքի և ազգերի ինքնորոշման սկզբուների համատեղում, այնուհանդերձ Խոսրով Հարությունյանը նկատում է. «Սատանան մանրուքների մեջ է»»:
Մանրամասները կարդցեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2019 դիտում
17:23 01-05-2014
Ուորլիքի գրառումները «հայկական պատվերներ» են. Ադրբեջանը պահանջում է ԵԱՀԿ ՄԽ-ից հետ կանչել Ջեյմս Ուորլիքին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը