211652_close_icon
views-count2459 դիտում article-date 09:02 15-05-2014

«Ուորլիքի նախաձեռնությունը և 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը ունեն նույն տրամաբանությունը». Դավիթ Շահնազարյան. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» ելույթը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Նրա ներկայացրած առաջարկները քննադատության ենթարկվեցին, համեմատություններ տարվեցին նախկինում համանախագահների ներկայացրած առաջարկների հետ: Արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. ՀՀ անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանին «Առավոտ»-ը հարցրել է, թե ո՞րն է ավելի ձեռնտու հայկական կողմի համար` Ուորլիքի նախաձեռնությո՞ւնը, թե՞ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը: «Ուորլիքի նախաձեռնությունը և 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը ունեն նույն տրամաբանությունը, նույն հիմքերն ու մոտեցումները: Բայց անհնար է փորձագիտական մակարդակով համեմատել լրիվ տարբեր իմաստ ունեցող՝ սկզբունքներ/տարրեր և համաձայնագիր, ինչպես նաև և տարբեր նպատակների ուղղված փաստաթղթեր՝ «կարգավորման ուղիներ» և «զինված հակամարտության դադարեցում»: 1997-ին եռանախագահները հակամարտության 3 կողմերին ներկայացրել էին ոչ թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներ, այլ ամբողջական փաստաթուղթ՝ «Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման համաձայնագիր» ամբողջական համաձայնագրի տեքստի հետ, որը զինված հակամարտության դադարեցում էր նախատեսում, այլ ոչ թե կարգավորում: Ուորլիքի նախաձեռնության և 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակի վերաբերյալ մասնագիտական համեմատություն հնարավոր կլինի կատարել, երբ Ուորլիքի նախաձեռնության հիման վրա ստեղծվի համաձայնագիր, այսինքն` «ճանապարհային քարտեզ», որտեղ արդեն պետք է լինեն շատ կոնկրետ ձևակերպումներ, ժամանակացույց: Դա լուրջ, բարդ ու շատ պատասխանատու բանակցություններ են, մանրակրկիտ ձևակերպումներ, քանի որ «սատանան մանրուքների մեջ է»», նշեց մեր զրուցակիցը: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր