1155 դիտում
11:44 09-05-2014
Վիրահայոց թեմում հոգեհանգստյան արարողություններ կատարվեցին Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին
Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեցին հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալների, Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի հոգեհանգստյան արարողություններ:
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ թեմի առաջնորդի՝ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հասարակական կառույցների, վետերանների միության աղոթք բարձրացվեց Արզախյան նահատակների հոգու խաղաղության համար:
Հավարտ արարողության Առաջնորդ Սրբազանը իր խոսքում Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկներին նմանեցրեց Քրիստոսի համար նահատակված մարտիրոս քրիստոնյաներին, որոնց թափված արյամբ հիմնվեց Հիսուսի Եկեղեցին և հայ քաջամարտիկների հեղված արյամբ ազատագրվեց Արցախը ու զորացավ Հայոց երկիրը: Սրբազան Հայրը Երկրապահի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր ուղղեց Երկրապահ Կամավորական միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, մաղթեց նրան երկար տարիների արևշատ և խաղաղ կյանք:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր կենտրոն Ախալքալաքում, նախագահությամբ փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբյանի նույնպես կատարվեց հոգեհանգստյան հիշատակի կարգ, Խանդո գյուղի Սբ. Խաչ եկեղեցում` ի հիշատակություն և հավերժ կենդանություն Արցախի՝ Շուշի բերդաքաղաքի ազատագրման նահատակների: Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգսրյան պաշտոնից հետո, օրվա խորհրդի մասին խոսք ասաց Ռաֆայել Ղարսլյան (Ջավախ) կրթա-մշակութային կենտրոնի տնօրեն Գևորգ Սնխչյանը, կարևորելով օրվա խորհուրդը՝ հաղթանակի բերկրանքը տոնելիս՝ ապրողների պարտքն է անպայման հիշել նրանց, ում արյան գնով ձեռք բերվեց հաղթանակը:
Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգեհանգստյան արարողությունից հետո վետերաններին բաժանվեց օգնություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
23:14 26-03-2015
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հերթական միջոցառումը` Վիրահայոց թեմում. լուսանկարներ
1332 դիտում
16:27 15-04-2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում
1231 դիտում
17:57 09-05-2015
ԲՀԿ ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին
Այս բաժնից
1003 դիտում
21:52 26-10-2024
Հաղթանակի գլխավոր հեղինակը վրաց ժողովուրդն է. Վրաստանի վարչապետ
1432 դիտում
21:36 26-10-2024
Վրաստանի խորհրդարանական ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Զուրաբիշվիլի
631 դիտում
19:57 26-10-2024
«Վրացական երազանք»-ի կողմնակիցները հարձակվել են ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի վրա