6639 դիտում
15:22 10-05-2014
Մաշտոցի ոստիկանները բացահայտել են 33-ամյա երիտասարդին դաժան ծեծի ենթարկած քաղաքացուն. վերջինս ժամեր անց մահացել էր
Երեկ՝ մայիսի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են մայիսի 8-ին Բաշինջաղյան 142 տան բնակիչ, 33-ամյա Արա Մաթևոսյանին դաժան ծեծի ենթարկած քաղաքացուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկները, մեկնելով Ա. Մաթևոսյանի տուն, նրան հայտնաբերել էին մահացած: Հարազատները ոստիկաններին հայտնել էին, որ Ա. Մաթևոսյանն իրենց հայտնել էր, որ անհայտ անձանց կողմից է ծեծի ենթարկել, որոնց նա չի ճանաչել:
Նույն օրը փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Հարութ Խեդոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2 մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արմեն Համազասպյանը: Ըստ ֆոտոլրագրողի՝ վերջինս իր ընկերների և Արայի հետ Սիլիկյան թաղամասում գտնվող իենց ծանոթի տանը ինչ-որ միջոցառում անցկացնելիս են եղել, որի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել նրանց միջև և այն շարունակվել է դրսում, որի ժամանակ էլ Ա. Համազասպյանը ծեծի է ենթարկել Ա. Մաթոևսյանին, ով վիրավոր վիճակում հասել է տուն և մի քանի ժամ անց, գիտակցության չգալով, մահացել:
Քննիչի որոշմամբ Ա. Համազասպյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Նմանատիպ նյութեր
2003 դիտում
20:28 28-06-2019
Ոստիկանները հայտնաբերել են 54-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած երիտասարդին