211652_close_icon
views-count2006 դիտում article-date 20:28 28-06-2019

Ոստիկանները հայտնաբերել են 54-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած երիտասարդին

Հունիսի 26-ին, «գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի, որովայնի բութ վնասվածքներ և քերծվածքներ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա մի քաղաքացի: Հունիսի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանյան խճուղու շենքերից մեկի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն ծեծել և նշված վնասվածքները պատճառել է Մայակովսկու փողոցում ապրող 23-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումներով նա հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր