iPhone 6-ը կթողարկվի այս տարվա օգոստոսին
Վերջին ժամանակներս շուկայում անհամբերությամբ են սպասում iPhone-ի նոր՝ 6-րդ թողարկության արտադրանքին, որը մինչև աշուն պետք է հայտնվի շուկայում:
Ընկերությունը հայտնել է, որ ավելի վաղ հայտարարվածից 1 ամիս էլ շուտ, այսինքն՝ օգոստոսին կթողարկի iPhone 6-ը: 4,7 դյույմանոց էկրանով հեռախոսը շուկայում կհայտնվի օգոստոսին, իսկ 5,5 և 5,6 դյույմանոց էկրանով հեռախոսները՝ սեպտեմբերին:
Դեռևս պարզ չէ, թե որ երկրներում է հայտնվելու iPhone 6-ը: