211652_close_icon
views-count2989 դիտում article-date 08:50 13-05-2014

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայիսի 10-ին, Իջևանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել, այլ նրան, միգուցե, սպանել են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զինվորի քեռին պատմեց, որ դեպքից մեկ օր առաջ Ներսեսը զանգահարել և ասել է, որ իր վաշտի հրամանատար Գարիկ Ասրյանն իրեն հանգիստ չի տալիս: «Հրամանատարը բենզինի գումար է պահանջել, իսկ Ներսեսն ասել է, թե չկա: Ավելի ուշ հրամանատարն ասել է. «Ես քո հախից կգամ»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, զորամասի հրամանատար գնդապետ Միհրան Մախսուդյանը բացառեց, որ կատարվածը կապված է բենզինի դեպքի հետ. «Այդ խնդրին ծանոթ եմ եղել ու որպես հրամանատար, վաշտի հրամանատարին տույժի եմ ենթարկել: Ես անգամ երեխաներին ասել եմ, որ եթե մեկը ձեզանից բենզինի գումար կուզի, կգաք անձամբ ինձ մոտ: Իմ ասելուց հետո, վաշտի հրամանատարը չէր կարող նրանցից բենզինի գումար պահանջել»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր