211652_close_icon
views-count8220 դիտում article-date 10:19 13-05-2014

Բանակում հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը ինքնասպան չի եղել

Մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած Ներսես Կարապետյանը Դավիթաշենից էր: Նա շատ համեստ եւ կենսուրախ երիտասարդ էր ու շատ էր սիրում կյանքը, հետեւաբար ոչ ոք չի հավատում, որ նա կարող էր ինքասպան լինել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա հարեւանները: Միաժամանակ ավելացրին, որ նա զորամասում հրամանատարության հետ վերջին օրերին բենզինի գումարի հետ կապված խնդիր է ունեցել: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից էլ տեղեկացանք, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով: Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել էր, որ Իջևանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր