6564 դիտում
22:26 13-05-2014
Հոգեբուժարանի աշխատակիցները հեռախոսով նկարահանել են հիվանդի մահը. hetq.am
[url=http://hetq.am/arm/news/54545/hogebuzharani-ashkhatakicnery-herakhosov-nkarahanel-en-hivandi-mahy.html]hetq.am[/url]-ը գրում է. Բաց նամակ ՀՀ առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ՝ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ՝ Գեւորգ Կոստանյանին Չվճարեց դրամով, վճարեց կյանքի գնով Էդգար Շաթիրյանը այս տարվա մայիսի 5-ին, ժամը 15.00-ի ալկոհոլ ընդունած վիճակում իր կամքով գնացել է «Ավան հոգեկան առողջության կենտրոն», ընդունվել է ստացիոնար բուժման և նույն օրը 20.20-ին այդ հիվանդանոցում մահացել է: Էդգարը ընդամենը 33 տարեկան էր, ուներ երկու 8 և 10 տարեկան անչափահաս երեխա: Վերջին ժամանակահատվածում հաճախ օգտագործել է ալկոհոլ, կնոջ և հարազատների հորդորով որոշել էր բուժվել «Նարկոլոգիական կենտրոնում»:
Մայիսի 5-ին, ժամը 12.00-ին Էդգարը եղբայրների՝ Նազարեթ և Արման Շաթիրյանների ուղեկցությամբ հարբած վիճակում գնացել է նարկոդիսպանսեր, որտեղ բուժման համար նրանից պահանջել են 80.000 ՀՀ դրամ, իսկ չգրանցելու պայմանով՝120.000 ՀՀ դրամ:
Չունենալով այդ միջոցները՝ Էդգարը, անտեսելով եղբայրների առարկությունները, հարբած վիճակում գնացել է նարկոդիսպանսերի հարևանությամբ գտնվող հոգեբուժարան, որտեղ, իր կարծիքով, նույն բուժումը կիրականացվեր անվճար: Չվճարեց դրամով, վճարեց կյանքի գնով: Էդգարին ուղեկցած Նազարեթը Ավանի հոգեբուժարանի տեղամասային հոգեբույժ Բագրատ Բերբերյանին հայտնել է, որ եղբայրը, հոգեկան հիվանդ չէ, պարզապես շատ հարբած է, ուզում է բուժվել, որ ալկոհոլ չօգտագործի: Սակայն տեղամասային հոգեբույժը, անտեսելով եղբոր ասածները, ուղեգրել է Էդգարին ստացիոնար բուժման: Հոգեբուժարանում Էդգարը հայտնել է, որ երկար տարիներ զբաղվել է մարտարվեստով, ժամանակին տարել է գլխուղեղի վնասվածք, վերջին ժամանակներն ունի սրտային խնդիրներ, իսկ ներկա պահին՝գլխի և սրտի ցավ:
Մանրամասներն` [url=http://hetq.am/arm/news/54545/hogebuzharani-ashkhatakicnery-herakhosov-nkarahanel-en-hivandi-mahy.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
16:45 28-11-2023
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները. Hetq.am
6566 դիտում
19:18 25-03-2014
Երևանում բախվել են Lexus-ն ու հոգեբուժարանի Երազը. Երազի 5 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց
Այս բաժնից
856 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
943 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2314 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա