211652_close_icon
views-count1323 դիտում article-date 12:32 14-05-2014

Հրաձգություն՝ Ջորջիա նահանգի դպրոցներից մեկի մոտ․ կան տուժածներ

ԱՄՆ֊ի հարավարևելյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում անհայտ անձը դպրոցներից մեկի մոտ կրակ է բացել, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին։ Ըստ ԶԼՄ֊ների հաղորդման՝ հրաձգությունը տեղի է ունեցել ուսումնական հաստատության մոտ գտնվող փողոցում։ Նախնական տվյալներով, վիրավորները դպրոցի աշակերտներն են։ Ոստիկանությունը հանցագործի որոնման աշխատանքներ է տանում։ Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։ Տուժածները տեղեփոխվել են հիվանդանոց։ Ըստ բժիշկների խոսքերի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր