211652_close_icon
views-count1424 դիտում article-date 12:52 14-05-2014

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 16-ին կժամանեն Երևան: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշված է, որ հրադադարի մասին համաձայնագիրը վերջ դրեց պատերազմին և հիմք դրեց ԼՂ հակամարտության կարգավորման համար բանակցություններին, սակայն համաձայնագիրը հակամարտությանը խորքային լուծում չտվեց: Տարածաշրջան այցելելու մասին ավելի վաղ Քարնեգի հիմնադրամում ունեցած իր ելույթի ժամանակ հայտնել էր նաև Ջեյմս Ուորլիքը: «Հաջորդ շաբաթ մենք կնշենք հրադադարի մասին ստորագրված համաձայնագրի 20-ամյակը: Ճիշտ է, մենք մի քիչ կարող ենք հպարտանալ նրանով, որ կանխել ենք հակամարտության անմիջական վերսկսումը, սակայն պետք է խոստովանել, որ ներկայիս իրավիճակը անկայուն և անընդունելի է: Ներկայիս բանակցություները, բռնության դեպքերը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության տարանջատումը, Ադրբեջանի դժգոհությունը չեն կարող լինել խաղաղության և կայունության բաղադրատոմս, և դա, իհարկե, այն ուղին չէ, որը բարգավաճման է տանում: Տարածաշրջանի բնակչությունն արժանի է լավագույնին»,-նշել էր նա:

Նմանատիպ նյութեր