778 դիտում
13:58 14-05-2014
Կրթության բնագավառում ԵՄ-ն Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին Հայաստանի աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման ծրագրի ընթացքին նվիրված համաժողովին: Բացման խոսքում, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկը՝ կրթության բարեփոխումների աջակցության, Հայաստանի դերը միջազգային կրթական ասպարեզում ամրապնդելու, ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումների հարցերում:
«ԵՄ մասին տեղեկատվության սփռումը Հայաստանի ինչպես բարձրագույն, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատություններում թույլ կտա մեր երիտասարդությանը ծանոթանալ ԵՄ պատմությանը, կառուցվածքային, հիմնական գործառույթներին:Հայաստանը կարևորում է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրացման շարունակականությունը: Հետաքրքրությունը, որը ցուցաբերում են Հայաստանի ուսանողներն ու աշակերտները ԵՄ հանդեպ, վկայում է այն մասին, որ կա մեծ շահագրգռվածություն, հատկապես երիտասարդ սերնդի մոտ՝ խորացնելու համագործակցությունը Եվրոպական Միության հետ՝ հատկապես եվրոպական կրթական ծրագրերի շրջանակում»,- դիմելով մասնակիցներին նշել է նախարարը:
Ա. Աշոտյանի խոսքով Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման օրակարգում ներառված խնդիրներն ունեն երկու բաղադրիչ. առաջին՝ եվրոպական կրթական տարածքը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի, երկրորդ՝ համագործակցության արդյունավետությունը չի նվազելու: «Չնայած տարատեսակ քննադատություններին՝ ԵՄ հետ համագործակցությունը ոչ միայն չի դադարել, այլ հակառակը՝ այս տարվանից սկսած Հայաստանը երկու կարևորագույն ծարգրի լիարժեք մասնակից դառնալու հնարավորություն է ստացել»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ խոսքը «Էրազմուս Մունդուս» և «Գիտական հորիզոն 2020» ծրագրերին է վերաբերում, որոնց անդամակցության ձևաչափը այժմ քննարկվում է ՀՀ կառավարությունում: Հայաստանը ընտրություն է կատարելու նշված ծրագրերի շահառու դառնալու և լիարժեք անադամության միջև: Նախարարը նշել է, որ տարբերակների ընտրությունը պայմանավորված է նաև Հայաստանի կողմից ֆինանսական բաղադրիչի ներդրմամբ: Ա. Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ ներկայացուցիչներին՝ կրթական ծրագրերի իրականացման համար և հավելել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը կրթական ծրագրերում:
Համաժողովին ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիստեան, Հայաստանի ավագ դպրոցների, բուհերի և քոլեջների տնօրեններ, կրթության բնագավառի տեղական և օտրաեկրյա փորձագետներ:
ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա ընթացքին, դպրոցների ավարտական և միասնական քննություններին, Վերջին զանգի առաջիկա միջոցառմանը և այլ խնդիրների:
Նմանատիպ նյութեր
844 դիտում
12:38 28-04-2023
Նիդերլանդները ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է. Մհեր Գրիգորյան
817 դիտում
11:16 18-12-2023
Կատարը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է. Փաշինյանը Կատարի Էմիրին
3412 դիտում
19:49 29-08-2021
Միջազգային գործընկերներից ստացած արձագանքները ապշեցուցիչ են. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»