211652_close_icon
views-count817 դիտում article-date 11:16 18-12-2023

Կատարը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է. Փաշինյանը Կատարի Էմիրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում Կատարի Պետության հետ ունեցած բարե­կամական հարաբերությունները՝ Ձեր երկիրը համարելով արաբական աշխարհում և Ծոցի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկը:

Տպավորված ենք Կատարի ձեռքբերումներով ու նորարարական մոտեցում­ներով և պատրաստակամ ենք ամենատարբեր ոլորտներում խորացնելու մեր համագործակցությունը:

Լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի հյուրընկալելու Ձեզ Հայաստանում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Կատարի Պետության բարեկամ ժողովրդին շարունակական առաջընթաց, կայունություն և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր