211652_close_icon
views-count1829 դիտում article-date 15:12 14-05-2014

Հայաստանի պատվիրակների հաղթանակը՝ Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում

Սկսած 2002 թվականից՝ Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մասնակիցների թվով՝ Հայաստանը զիջում է շատ երկրների, սակայն, թիմային հաշվարկով՝ արժանանում պատվավոր տեղերի: 2010 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերն անցկացվել են Հայաստանում. մեր երկիրը նվաճել է 36 մեդալ /15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե մեդալ և 43 դիպլոմ/՝ զբաղեցնելով խմբակային առաջին տեղը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ՝ ս. թ. մայիսի 2-7-ը Վոլգոգրադում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերին, որոնցում ընդգրկված էր 2604 մասնակից՝ ավելի քան 26 երկրից: Հայաստանյան պատվիրակությունը կազմված էր 15 հոգուց այդ թվում` 7 մասնակից և ժյուրիի 4 անդամ։ Մասնագիտական հանձնաժողովներում Հայաստանից ընդգրկված էին Բարսեղ Թումանյանը /դասական երգեցողություն/, Արմեն Բաբախանյանը /դաշնամուր/, Ավետիկ Գինոսյանը /կրկես/, Նունե Աղբալյանը /հագուստի դիզայն/: Հայաստանի մասնակիցները դասական երգեցողություն, դաշնամուր, հագուստի դիզայն, կրկես անվանակարգերում արժանացել են հետևյալ մրցանակների. Առաջին մրցանակ և ոսկե մեդալ - Սարգսյան Ջուլիետտա /«Կրկես» անվանակարգ/, Առաջին մրցանակ և ոսկե մեդալ - Խալաթյան Սուսան /«Կրկես» անվանակարգ/, Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ - Առուշանյան Անահիտ /«Դաշնամուր» անվանակարգ/, Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ - Բաժբեուկ-Մելիքյան Սարգիս /«Դասական երգեցողություն» անվանակարգ/, Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ - Միրզոյան Աննա /«Հագուստի ձևավորում» անվանակարգ/, Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ - Աբրահամյան Մարիաննա /«Դաշնամուր» անվանակարգ/ , Դիպլոմ - Արիստակեսյան Լուսինե /«Կրկես» անվանակարգ/։

Նմանատիպ նյութեր